Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, իսկ նոյեմբերի 13-ի ցերեկը արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` մառախուղ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նոյեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան շրջաններում կլինի 2-7 մ/վրկ, նոյեմբերի 10-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-12-ին ցերեկը աստիճանաբար կնվազի` 6-8, արեւելյան շրջաններում 12-14 աստիճանով:
Երեւանում` նոյեմբերի 10-12-ին, 13-ի գիշերը սպասվում է անձրեւ, քամու ուժգնացում մինչեւ 15-20մ/վրկ: Նոյեմբերի 13-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:





























