Ստամբուլի Չաղլայանի դատարանում ընթացող մի դատավարության ընդմիջման ժամանակ հակամարտության մեջ գտնվող մեղադրյալների կողմնակիցնեը դուրս են եկել դատարանի բակ եւ վիճաբանել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Չաղլայանի դատարանում ընթացող դատական նիստի ընդմիջման ժամանակ դատարանի բակ դուրս եկած 2 խմբավորման անդամներ սկսել են վիճաբանել, որից հետո մեքենաներից հանված մահակներով սկսել են իրար ծեծել։

Ոստիկաններին դժվարությամբ է հաջողվել իրարից բաժանել կողմերին։ Ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ են  ստացել նաեւ ոստիկանության աշխատակիցները։