Այսօր՝ նոյեմբերի 9-ին, տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվել են 5-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 12-15-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց եւ 2 միջազգային պայմագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 76 հարց, այդ թվում` 21 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ նոյեմբերի 12-15-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ նոյեմբերի 12-ի նիստում: