Շվեդիայում մահափորձ է կատարվել երկրի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի դեմ, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:

Նախնական տվյալներով, անհայտ անձը ներխուժել է Ստոկհոլմի կենտրոնում գտնվող նստավայր, կրակել նրա թիկնապահի վրա եւ թաքնվել դեպքի վայրից: Ստացած վնասվածքներից թիկնապահը զոհվել է բառացիորեն դեպքի վայր հասած ոստիկանների ձեռքերի վրա:

Ներկայումս Ֆրեդերիկ Ռեյնֆելդտի եւ նրա ընտանիքի անդամների կյանքին ոչինչ չի սպառնում, քանի որ նրանք տանը չեն եղել: Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, նստավայրի մոտ հերթապահում են շտապօգնության մեքենաները:

Միաժամանակ, ըստ այլ աղբյուրների, թիկնապահը ինքնասպանություն է գործել: Այսպես, Lifenews-ը հաղորդում է, որ Շվեդիայի վարչապետի թիկնապահին մեռած են գտել վարչապետի նստավայրի տարածքում: Նշվում էր, թե նա ինքնասպան է եղել կամ դժբախտ դեպքի զոհ դարձել:

«ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Local պարբերականը, նույնպես հաղորդում է ինքնասպանության մասին: Շվեդիայի պետանվտանգության ծառայությունը (SAPO), որը պատասխանատու է պետության առաջին դեմքերի անվտանգության համար, հայտարարել է, որ դեռեւս հիմքեր չունի սեփական հետաքննություն սկսելու համար: