Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքի ոստիկանական դեպարտամենտը հայտարարել է իր ակադեմիական ծարգրերի մասին նաեւ հայերեն խոսող համայնքի եւ լսողության խնդիրներ ունեցողների համար, հաղորդում է «Burbank Leader»-ը:
«Մեր վարչակազմը փորձում է շատ դռներ բացել համայնքների համար եւ աշխատնքներում ներգրավել յուրաքանչյուրին, ում կկարողանանք»,-ասել է բրբենքցի ոստիկան Ջոշուա Քենդրիկը: Ներկայումս դեպարտամենտը ծրագիր է առաջարկում անգլերենով եւ իսպաներենով:
Ծրագիրը ներառում է քրեական ադարադատության համակագի, ոստիկանության աշխատակիցների նախապատրաստման, երթեւեկության կառավարման, պարեկութան եւ մի շարք այլ ոլորտներ: Շրջանավարտներն իրավունք կունենան աշխատել որպես կամավորներ դեպարտամենտի համար:





























