Գլխուղեղի վնասվածքով այսօր` նոյեմբերի 9-ին ժամը 15.30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 29-ամյա Գագիկ Հեբոյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արմենիա բժշկական կենտրոնից: Բժշական կենտրոնից տեղեկացրեցին, որ Գագիկ Հեբոյանը գլխի վրա ունի վերք, վիճակը գնահատվում է կայուն ծանր, բայց այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ հանգամանքները պարզվում են եւ քննություն է իրականացվում: NEWS.am-ը տեղեկություններով` տուժածը վնասվածքը ստացել է Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի վրա գտնվող «Հայր եւ որդի Երիցյաններ» սուպերմարկետի մոտակայքում: Նախնական տեղեկություններով` երիտասարդների մինչեւ վնասվածքը ստանալը վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի ընթացքում Հեբոյանն ընկել է սանդուղքի վրա եւ վնասել գլուխը: Հանգամանքները պարզում են քննություն է իրականցվում:





























