Շրի Լանկայի մայրաքաղաքի բանտերից մեկում, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ոստիկանների եւ բանտարկյալների բախումների արդյունքում առնվազն 12 մարդ է զոհվել:

Նախնական տվյալներով, բոլոր մահացածները բանտարկյալներ են: Բացի այդ, տեղի հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 13 մարդ, այդ թվում 11 ոստիկան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AP-ն:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, անկարգություններն սկսվել են այն ժամանակ, երբ ոստիկանները փորձել են խուզարկություն սկսել բանտարկյալների մոտ: Վերջիններս սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, որոշ բանտարկյալներ փորձել են փախչել, բայց տեղում գնդակահարվել են: