Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել է երկրի ԿԳԲ-ի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վադիմ Զայցեւին: Համապատասխան որոշումը Լուկաշենկոն կայացրել է նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում, որտեղ քննարկվել է տվյալ հաստատության աշխատանքի հեռանկարներն ու թերությունները:

Ինչպես հաղորդում BELTA-ն, խորհրդակցության արդյունքում Բելառուսի պետքարտուղար Լեոնիդ Մալցեւը նշել է, որ իր ելույթներում գլխավոր դատախազը եւ Բելառուսի քննչական կոմիտեի նախագահը մի շարք հարցեր են բարձրացրել, որոնք «մանրամասն հետաքննություն» են պահանջում:

Մասնավորապես, Զայցեւի պաշտոնանկությունը կապված է հանրապետության հատուկ ծառայությունների գնդապետ Ալեքսանդր Կազակի աղմկահարույց ինքնասպանության հետ:

Բացի այդ, Լուկաշենկոն խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ ԿԳԲ-ում կարեւոր է «ուժեղ ձեռքով արմատախիլ անել պետության շահերի դավաճանությունը, կոռուպցիան ու անգործությունը»: