ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության ` «Սայաթ-Նովա 2» սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, այսօր` նոյեմբերի 9-ին, առաջարկել է առաջադրել Հայաստանի նախագահի թեկնածու եւ ընտրել ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակից:

Կազմակերպության 112 անդամներն էլ մասնակցել են ժողովին: Ժողովը վարել է «Սայաթ-Նովա 2» սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը: Ժողովին մասնակցում է նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: