«Հրապարակը» գրում է, որ խորհրդարանում արդեն 6 ամիս ընթանում են ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքներ: Միակ գործընթացը, որ շատ արագ տեղի ունեցավ` երկաթյա թափոնի տարհանումն էր ԱԺ-ից:

ԱԺ-ում շատ դժգոհ են աշխատանքի տեմպերից, սենյակներում ցուրտ է, ջեռուցման համակարգը չի գործում, որովհետեւ տենդերը «շահած» կազմակերպությունը դանդաղ է աշխատում. աշխատանքներում ներգրավված են շատ քիչ թվով մարդիկ, որպեսզի «շահած» գումարից մեծ շահույթ մնա աշխատանքներն իրականացնող ընկեր Արմենին, որն էլ ոչ միայն ընկեր Համիկի` ԱԺ գործերի հայտնի կառավարչի, այլեւ Հովիկ Աբրահամյանի մտերիմն է:

ԱԺ աշխատակիցները հումոր են անում՝ հենց այնպես չէր, որ հատկապես գեներալ Մանվելի սենյակի «պառերը պայթեցին, շքեղ նորոգված սենյակը հարամվեց»: Չէ՞ որ, ըստ լուրերի, գեներալն էր Աբրահամյանի քվեաթերթիկի վրա գրել «մուկ»: Չնայած Մանվելը ժխտել էր՝ ասելով. «Որ բան ունենամ ասելու` էրեսին կասեմ»: