Երեկ Աժ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ռուբեն Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած «Կոռուպցիոն դրսեւորումների եւ փաստերի վերաբերյալ» հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծին: Այդ մասին գրում է «168 ժամը»։

«Հիշեցնենք, որ վերոնշյալ պատգամավորներն այս նախագիծը շրջանառության մեջ էին դրել մինչեւ խմբակցության տրոհումը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ նոր հակակոռուպցիոն մարմին ստեղծելու փոխարեն` ճիշտ կլինի, եթե ուժեղացվեն արդեն իսկ գործող հանձնաժողովները: Նշենք, որ հակակոռուպցիոն հանձնաժողովներ են գործում վարչապետին եւ նախագահին կից»,- գրում է «168 ժամը»: