«Ցանկացած բան կարող է վերածվել պատրանքայինի` մեկ պատճառով. քանի որ առեւտրական ուժերը միշտ պատրաստ են գործարքների` այս կամ այն ձեւով, այս կամ այն արտաքին ուժի միջամտությամբ»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը կառավարվող գործընթաց է եւ միանգամայն այլ նպատակներ է հետապնդում:
««Արտաքին ուժերն էլ հակված են մեկ գործընթացով վախեցնել, ավելի մեծ բան պոկել իրենց համար, հասնել իրենց նպատակներին` ոչ թե ջախջախելով, այլ ձեռնտու գործարքի մեջ մտնելով: Չենք կարող կանխագուշակել, թե ինչը կվերածվի պատրանքի, բայց այսօր երեւում է հետեւյալը` այն, ինչ կա, գնում է կտրուկ աշխուժացում այն պնակի, որ անվանում ենք քաղաքական: Իսկ դրա հետեւանքը լինելու է ժողովրդի աշխուժացումը, ինչը ստեղծում է հնարավորություն՝ այլ որակի անցնելու համար: Եվ հարցն այն է, թե ինչպիսի՞ն կլինի այդ որակը` կլինի՞ հերթական պատրանքը, շղարշը՝ քաղաքացիական հասարակարգի նոր զարգացման, սահմանադրական կարգի նոր դրսեւորման ձեւով, թե՞ իրոք կանցնենք նոր մարդու աշխարհին»,- ասել է նա»,- գրում է «168 ժամը»:





























