ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընտրություններից հետո հանդես է եկել նախընտրական առաջին ծրագրային ելույթով՝ նվիրված տնտեսական քաղաքականությանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ պատրաստվում է կանխել «բյուջետային աղետը», որը կարող է պայմանավորված լինել բյուջեի պակասուրդի աճով։

Օբաման տեղեկացրել է, որ ունեւոր ամերիկացիներին հարկերի բարձրացում է սպասվում։ Ըստ նրա՝ դա բյուջեի պակասուրդը կրճատելու միակ միջոցն է։ Նախագահը խոստացել է վետո դնել տարեկան 250 հազար դոլարից ավելի վաստակող անձանց համար հարկային արտոնություններ սահմանող ցանկացած օրինագծի վրա։

Ինչպես գրում է Reuters-ը, ամերիկյան փորձագետների կարծիքով, որոնց վկայակոչում է Օբաման, մինչեւ 2013թ. սեպտեմբերը բյուջեի պակասուրդը կկրճատվի մինչեւ 503 մլրդ դոլարի, ինչը, սակայն, ԱՄՆ-ում կհանգեցնի զանգվածային գործազրկության եւ տնտեսական աճի կրճատման, գրում է rbc-ն։

Նրա խոսքով, տնտեսական այդ միջոցառման բացասական հետեւանքներից խուսափելու համար ինքը պատրաստ է հանրապետականների հետ փոխզիջման գալ, սակայն բյուջեի պակասուրդը կրճատելու նրանց ծրագիրն ամբողջությամբ չի կարող ընդունել։ Հիշեցնենք, հանրապետականները դեմ են եկամտից ելնելով հարկերը բարձրացնելու քաղաքականությանը։