Իտալիայում ոստիկանությունն ինը բժիշկ-սրտաբանների է ձերբակալել։ Նրանց կասկածում են հիվանդների վրա փորձարկումներ կատարելու մեջ։
Բժիշկներին ձերբկալել են «Կեղտոտ խալաթներ» խորհրդանշական անվանումն ստացած գործողության շրջանակում։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, առայժմ, քանի դեռ նախաքննություն է ընթանում, հսկողության տակ է պահվում բժիշկներից միայն մեկը, մնացածները տնային կալանքի տակ են։ Նրանց մեքենայության, բժշկական էթիկայի խախտման եւ հիվանդների կյանքը վտանգող գործողությունների մեղադրանք է սպասվում։
Անբարեխիղճ բժիշկները 2009-2011թթ. սրտային հիվանդներին ցածրորակ սարքերով են փոխպատվաստել։ Հետաքննության արդյունքում բժշկական սարքավորումների եւ դեղամիջոցների մատակարարման ապօրինի աղբյուրների ամբողջ ցանց է բացահայտվել։ «Կեղտոտ խալաթների» գործով քննիչների տեսադաշտում Իտալիայի 12 ընկերությունների 67 բժիշկներ են հայտնվել, այդ թվում՝ արտասահմանցի՝ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Շվեյցարիայից, Բելգիայից, Գերմանիայից եւ Իռլանդիայից։
Ինչպես գրում է vesti.ru-ն, ենթադրվում է, որ երկու հիվանդներ մահացել են։ Բացի այդ, կասկածյալներն ապահովագրական ընկերությունների միջոցով փողեր են լվացել։ Շահույթը նվազագույնը միլիոն դոլար է կազմել։





























