Երեւան - Իջեւան ավտոճանապարհի 88-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 10-ին, ժամը 02.58-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Կրայսլեր» մակնիշի 60 QQ 888 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 22-ամյա Ռաֆիկ Խաչատրյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Ժամը 03.47-ին հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ռ. Խաչատրյանին, ով հրաժարվել է առաջին բուժօգնությունից:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























