«Ազատություն» ռադիոկայանը  դադարեցրել է հեռարձակումը միջին ռադիոալիքների վրա եւ հեռարձակումներն սկսել համացանցում:

Նման որոշում է  կայացվել` օտարերկրյա հիմնադիրներ ունեցող  ռադիոկայանների հեռարձակման վերաբերյալ նոր օրենսդրության հետ կապված, որով Ռուսաստանում նրանց հեռարձակումը որոշակի դիապազոնով արգելվում է:

Միջին ռադիոալիքներում հեռարձակումը դադարեցնելու որոշման մասին սեպտեմբերի վերջին հայտարարել էր «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ներկայացուցիչ Ելենա Գլուշկովան:

Ավելի վաղ հաղորդվել էր աշխատակիցների ռադիոկայնի աշխատակիցների զանգվածաբար աշխատանքից ազատվելու մասին, ինչը սկզբում կապում էին ռադիոկայանի նոր տնօրենի նշանակման հետ: