Ամերիկացի հայտնի գրող Ֆիլիպ Ռոտը հայտարարել է գրողի կարիերան ավարտելու մասին։ Ֆրանսիական  Les Inrocks ամսագրի հետ հարցազրույցում 79-ամյա Ռոթը հայտարարել է, որ կորցրել ոգեշնչվածությունը մարել է, եւ ինքն այլեւս ոչ մի գիրք չի գրի, գրում է «Ռոսբալտը»։

Ստեղծագործական 50 տարիների ընթացքում Ֆիլիպ Ռոտը մոտ 30 գիրք է գրել։ Թեմաներից մեկն Ամերիկայում «օտարի»՝ հրեայի կյանքն է։ Գրողի վերջին գիրքն է դարձել  2010թ. գրված «Նեմեզիդա» վեպը։ Գրականության ասպարեզում Ռոտի ավանդը չի նշվել թերեւս միայն Նոբելյան մրցանակով։