Ռուսաստանցի հայտնի թատերական ռեժիսոր Յուրի Լյուբիմովի վիճակը բարելավվել է: Նրան վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ են տեղափոխել, հաղորդում են լրատվամիջոցները:
Բժիշկներն ասել էին, որ ներկայումս նրա մոտ թոքաբորբից հետո բարդություններ են առաջացել, որոնք հաջողվում է բուժել:
Հիշեցնենք, որ 95-ամյա ռեժիսորը հոսպիտալացվել էր հոկտեմբերի 12-ին: Նա հանրահայտ Տագանկայի թատրոնի հիմնադիրն է, որտեղից հեռացել էր 2011թ-ին: Վերջին շրջանում նա Մեծ թատրոնում «Իշխան Իգոր» ներկայացման փորձերն էր անում:





























