Սիրիական ընդդիմադիր ազգային խորհրդի (ՍԱԽ) նոր ղեկավար է ընտրվել Ժորժ Սաբրան։ Այս շաբաթ Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթանում է ՍԱԽ-ի առաջնորդների հանդիպումը՝ նոր ղեկավարություն եւ հետագա գործողությունների նոր ծրագիր մշակելու համար։ Հանդիպումն սկսվել է նոյեմբերի 4-ին։
41 ձայներից 28-ն ստացած Սաբրան ՍԱԽ-ի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Աբդելբասեթ Սիդին՝ Սիրիայի քրդական համայնքի ներկայացուցչին։ ՍԱԽ-ի ղեկավարի տեղակալ է ընտրվել արմատական «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության սիրիական թեւի առաջնորդներից մեկը՝ Մուհաքադ Մարուք Թայֆուրը, գրում է lenta.ru-ն՝ վայակոչելով Associated Press-ին։
Հաղորդվում է, որ Սաբրան նախկին կոմունիստ է, այժմ սոցիալ-դեմոկրատական հայացքներ ունի։ Նա ծնվել է քրիստոնեական ընտանիքում, ինքը եւս քրիստոնյա է։ «Ռոսբալտը» հստակեցնում է, որ ՍԱԽ-ի նոր ղեկավարը վաղուց բնակվում է Թուրքիայի տարածքում։





























