Իրանական Մեշհեդ քաղաքում նախօրեին վթարային վայրէջք կատարած Ту-154М ինքնաթիռը վարձակալվել էր իրանական Taban Air ընկերության կողմից, հայտնում է BBC Russia-ն։
Ինքնաթիռի տեխնիկական սպասարկումն իրականացրել էին ռուս մասնագետները, իսկ օդանավը վարում էր առաջին կարգի ռուս օդաչուն։
Վթարի պատճառների քննությանը կմասնակցեն մասնագետներ Միջպետական ավիացիոն կոմիտեից եւ Ռոսավիացիայից։
Թե ինչն է եղել վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի հրդեհվելու պատճառը, դեռեւս հայտնի չէ։
Ռոսավիացիայի տվյալներով, ինքնաթիռը մեծ թափով վայրէջք է կատարել վատ տեսանելիության պայմաններում, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 24-ին Մեշհեդ քաղաքի օդանավակայանում եւս մի Ту-154 ինքնաթիռ էր հրդեհվել։
Ինքնաթիռում 156 մարդ էր եղել։ Վթարի արդյունքում 46 մարդ այրվածքներ էին ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Ռոսավիացիայի հաղորդագրության մեջ նշվում է 4 տուժածների մասին։




























