Ջրաշեն գյուղի ջրամբարում նոյեմբերի 6-ին ժամը 17։30-ի սահմաններում հայտնաբերված գլխատված տղամարդու դիակը նաեւ թլպատված է եղել: Լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունը հաստատեց Ոստիկանության NEWS.am-ի աղբյուրը:
Ի դեպ, դեռեւս պարզ չէ տղամարդու ինքնությունը, իսկ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է, ոչ մի նորություն չկա:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ Ջրաշեն գյուղի տարածքով անցնող «Արտաշատյան» ջրատարում հայտնաբերված տղամարդու գլխատված դին,նաեւ թլպատված է եղել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի տարածքով անցնող «Արտաշատյան» ջրատարում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը ջրատարում հայտնաբերել է ինքնությունը չպարզված, առանց հագուստի (միայն վարտիքով), գլխատված, որովայնը երկայնքով կտրած, թիկունքի շրջանում բազմաթիվ ծակած-կտրած վերքերի հետքերով, ատլետիկ կազմվածքով միջին տարիքի տղամարդու դիակ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դատահետքաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:





























