Իրանում երկաթուղային խոշոր վթար է տեղի ունեցել. ռելսերից դուրս է եկել ուղեւորատար գնացքը: Միջադեպի արդյունքում  չորս մարդ է զոհվել, եւս 26 –ը վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է  իրանական «Press TV» հեռուստաալիքը,  վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 9 –ի ուշ երեկոյան:  324 ուղեւոր տեղափոխող գնացքը  Սիստան եւ Բելուջիստան նահանգներից ուղեւորվում էր Թեհրան:

Զոհերի թվում երկաթուղային ընկերության երեք աշխատակիցներ են եւ մեկ ուղեւոր: Միջադեպի պատճառները պարզվում են: