Լրատվամիջոցները մանրամասներ են պատմում Շրի Լանկայի խոշորագույն բանտում ապստամբության մանրամասներից։ Ճշտված տվյալներով՝ անկարգությունների ընթացքում 27 բանտարկյալ է զոհվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապստամբությունը ճնշելիս ոստիկանները 12 մարդու են կրակել։
Կոլոմբոյի Վելիկադո բանտի ղեկավարության խոսքով՝ անկարգություններն սկսվել են ստուգայցի ընթացքում, երբ բանտի աշխատակիցները հատուկջոկատայինների պաշտպանության ներքո առգրավում էին թմրանյութերն ու բջջային հեռախոսները։
Խուզարկությունները դատարանի կողմից չէին արտոնվել, ինչն էլ բանտարկյալներին հրահրել էր այդ քայլին դիմելու, գրում է BBC-ն։
Բանտարկյալներն առաջինն են կրակ բացել ոստիկանների ուղղությամբ. ինչ-որ պահի նրանց հաջողվել է զինանոց ներխուժել եւ զինվել։ Ուժայիններն առանց կորուստների կարողացել են դուրս պրծնել բանտի տարածքից, այն շրջափակվել է զորքերով։ Այնուամենայնիվ, մի քանի բանտարկյալի հաջողվել է փախչել, նրանցից հինգին բռնել են, մնացածներին դեռ որոնում են։
Ինչպես գրում է gazeta.ru-ն, բախումների ընթացքում բոլոր 27 զոհվածները բանտարկյալներ են, եւս 43 մարդ՝ 23 կալանավոր, 13 ոստիկան, 4 զինվոր եւ բանտի մեկ աշխատակից, ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ գտնվում են հիվանդանոցում։





























