Չինաստանում տեղի է ունեցել հերթական ՃՏՊ-ն. բախվել է երկու ավտոբուս, հաղորդվում է առնվազն ինը զոհի մասին:

Ինչպես տեղեկացնում է  «Սինհուա» -ն, պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 10 –ի առավոտյան` Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի  Քարամայ քաղաքի մոտ: Բախման արդյունքում 47 ուղեւորով ավտոբուսը  եւ  միկրոավտոբուսը, որում գտնվել է 14 մարդ, շրջվել են  եւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից: Ինը մարդ, այդ թվում` երկու վարորդները, մահացել են տեղում:

Տուժածների թիվն առայժմ չի հաղորդվում: Նախնական տվյալներով, ուղեւորների թիվը գերազանցել է թույլատրելի նորմերը: