Թուրքիայի արեւելյան Սիիրթ (Սղերթ) նահանգի Փերվարիի շրջանում նոյեմբերի 10-ի առավոտյան զինվորներ տեղափոխող Sikorsky S-70 ուղղաթիռը դեռեւս անհայտ պատճառներով վայր է ընկել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիիրթի նահանգապետ Ահմեդ Այդընը հայտնել է, թե ուղղաթիռում գտնվող ժանդարմերիայի հրամանատարության հատուկ նշանակության ջոկատի 14 զինծառայողներն ու ուղղաթիռի անձնակազմը՝ 3 հոգի, ուղղաթիռի կործանման հետեւանքով մահացել են։

Սիիրթի նահանգապետը, նշելով, որ ուղղաթիռի վայր ընկած շրջանում մառախուղ է եղել, շեշտել է, թե կործանման իրական պատճառները դեռ հայտնի չեն։