Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են եւս մեկ զինվորի մահվան մասին: Հաղորդվում է, որ նա մահացել է հիվանդությունից, սակայն չի նշվում թե ինչ հիվանդության մասին է խոսքը:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով АPА-ն, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության Սումգայիթում գտնվող N-րդ զորամասում:

Մահացածը Իբրահիմ Բեյլար Էլման օղլուն է, ով բանակ էր զորակոչվել մեկ ամիս առաջ՝ Եվլախի շրջանի զինկոմիսարիատից: ՊՆ մամուլի ծառայությունից հաստատել են զինվորի մահվան փաստը: