Պակիստանի խորհրդարանի պատգամավոր Ահմեդան Բուգտին կոշիկում տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի հետեւանքով լուրջ վնասվածքներ է ստացել։

Խորհրդարանականի դեմ մահափորձը կատարվել է ուրբաթօրյա աղոթքից հետո՝ Բելուջստան նահանգի Դերա Բուգտի քաղաքի մզկիթի մուտքի մոտ։ Պայթյունը որոտացել է այն պահին, երբ նա ցանկանում էր մզկիթում աղոթելուց հետո հագնել կոշիկները։

Ինչպես գրում է Times of India-ն, Բուգտիի ոտքը լուրջ վնասվել է, պատգամավորին նահանգի կենտրոն Քվեթա քաղաքի հիվանդանոց տեղափոխելու համար ուղղաթիռ է բերվել։

Վնասվել են պատգամավորի կողքին գտնած եւս 12 մարդ, նրանց վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն, հավաստիացնում են բժիշկները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ենթադրվում է, որ հարձակմանը կարող են մասնակցած լինել Բելուջստան նահանգի պակիստանցի սեպարատիստները, գրում է «Ինտերֆաքսը»։