Գերմանիայի Ալտենբուրգ քաղաքի հիվանդանոցում բարդագույն վիրահատություն է կատարվել։ Տարեց հիվանդը, գլխավոր բժիշկ Ռիգո Ֆոյգտայի խոսքով, գանգատվում էր որովայնի ծանրությունից եւ մեծացումից։
Հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ 21 կիլոգրամանոց ուռուցքը սերտաճել է աղիների կենտրոնական արյունատար անոթներին։ 37 սմ-անոց շառավղով ուռուցք ունեցող հիվանդը 71 տարեկան է, գրում է Dentalword.ru-ն։
Մի քանի ժամ տեւած վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել։ Տարեց հիվանդը դեռ պետք է հետվիրահատական ապաքինման կուրս անցնի։ Բժիշկները նշում են, որ նման դեպքերը հազվադեպ են նույնիսկ մասնագիտացված բուժհաստատություններում։





























