Թուրքիայի Թոքաթ նահանգի Թուրհալի շրջանի ռեստորաններից մեկի զուգարանի դռան վրա փակցրել են Աթաթուրքի նկարը, որը «Բարի գալուստ» է մաղթում զուգարան մտնողներին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը. Թուրքիայում Աթաթուրքի հանդեպ նման վիրավորանք չէին արել, ինչպես դա արել են Թոքաթ նահանգի Թուրհալի շրջանի ռեստորաններից մեկում։
«Աթաթուրքական մտքի միության» Թուրհալի շրջանի մասնաճյուղը քաղաքացիներից այս կապակցությամբ բողոքներ է ստացել, գաղտնի լուսանկարել զուգարանի դռան վրա փակցված Աթաթուրք նկարը եւ դիմել դատարան։





























