Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, անցած մեկ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 4-10-ը, Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը  խախտվել է 300 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1200 կրակոց:

ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնից հայտնում են, թե պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական դիրքերի  պաշտպանություն: