Ֆրանսիական Ամյեն քաղաքից երիտասարդ հաքեր Դիլանը շուրջ 17 հազար սմարթֆոններ վարակելու համար մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել։ Ինչպես տեղեկացնում է The Local-ը, վնասի ընդհանուր գումարը 500 հազար եվրոյից ավելի է կազմել։

Դիլանը կոտրել է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերը։ Հաքերը տարածել է ծրագրային ապահովման անվճար հավելվածներ, որոնք օգնել են SMS-ի տեսքով սփամ արտադրել։

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հանցագործի խոսքով՝ վիրուսն ստեղծելը մեկ ժամ է տեւել։ Նա նաեւ պատմել է, որ դա արել է հանուն IT-սարքավորումներ եւ տեսախաղեր գնելու։