Նոյեմբերի 8-ին եւ 9-ին, ԼՂՀ ՊՆախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը աշխատանքային շրջայց կատարեց հարավային եւ հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներում եւ ենթակա զորամասերում, հանդիպումներ ունեցավ սպայական անձնակազմի եւ ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացավ տեղերում ընթացող գործընթացներին:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպումների ընթացքում ՊԲ հրամանատարը խոսեց ավարտվող ուսումնական տարվա խնդիրներից, սպասվող ամփոփիչ ստուգումներից, անձնակամին ծանոթացրեց մարտական հերթապահությունում եւ զորքերի կենսագործունեության մյուս ուղղություններում ակնկալվող այն նորամուծություններին, որոնք միտված են առօրյա ծառայության արդյունավետության բարձրացմանն ու արտակարգ որոշ պատահարների ծնող պատճառների վերացմանը:

Մովսես Հակոբյանը, առանձնահատուկ նշեց նաեւ յուրաքանչյուր զորամասում արձանագրված առաջընթացի եւ դրական տեղաշարժերի մասին` ընդգծելով այսուհետ եւս նույն ոգով շարունակելու անհրաժեշտությունը: