Չինաստանի մեծ մասում Google որոնման համակարգն ու համացանցային այլ ծառայություններ դադարել են աշխատել։ Google-ի ծառայություններն անհասանելի են դարձել նոյեմբերի 8-ից՝ հենց Կոմկուսի համագումարի բացման օրվանից, որի ընթացքում պետք է նոր ղեկավարներ ընտրվեին։
Ինչպես Google-ի մամուլի քարտուղարի խոսքերը վկայակոչելով գրում է Associated Press-ը, IT հսկան իր ցանցում խնդիրներ չի հայտնաբերել։ Սա մեծացնում է հավանականությունը, որ Չինաստանի կառավորությունը քաղաքական բարդ իրավիճակում սկսել է արգելափակել Google-ի ծառայությունները։
Ինչպես գրում է rbc-ն, Google-ից ավելի հաճախ չինացիներն օգտվում են Baidu կայքից, որում ՉԺՀ-ի իշխանությունների համար անընդունելի բովանդակությամբ նյութեր չեն տեղադրվում։
Google ընկերությունը Չինաստանի բնակիչնեի համար բոլոր սահմանափակումները հանել էր 2010թ.։ Երկրի օրենքները խախտելուց խուսափելու համար IT հսկան Հոնկոնգում իր սերվերներն էր տեղակայել։ Չինաստանում YouTube-ն արգելափակված է 2009թ.-ից։





























