Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Շիրակի թղթակիցը, Գյումրի-Բավրա ավտոճանապահին շրջվել է Թուրքիա մեկնող ատոբուսը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանն ասաց, որ, նախնական տվյալներով, զոհվել է մեկ քաղաքացի, ևս 8-9 քաղաքացի վիրավոր են: Նրանք տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:
Մարատ Սարիբեկյանի փոխանցմամբ` դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Մանրամասներն առաջիկայում:





























