Իրաքը որոշել է լուծել 4 մլրդ դոլար ընդհանուր արժեքով ռուսական զենքի եւ ռազմական տեխնիկայի գնման պայմանագիրը։ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիi խոսքով, պատճառը «կոռուպցիայի հետ կապված մտավախություններն են»։
Սպառազինության մատակարարման մասին համաձայնագիրն ստորագրվել էր նախորդ ամիս՝ Իրաքի վարչապետի Մոսկվա կատարած այցից հետո։
Սակայն դրանից քիչ ժամանակ անց, մամուլի քարտուղարի խոսքով, ալ Մալիքin կարգադրել է ստուգում անցկացնել, ինչն էլ հանգեցրել է ներկայիս որոշմանը։ Այս պահին ստուգումները շարունակվում են։ Հայտնի չէ, թե Իրաքի իշխանությունները հատկապես ում են կասկածում կոռուպցիայի մեջ, գրում է «Ռոսբալտը»։
Իրաքի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամներից մեկի խոսքով՝ Բաղդադը մտադիր է Մոսկվայի հետ ավելի արդիական զենքի մատակարարման վերաբերյալ նոր բանակցություններ սկսել։
Լուծված պայմանագիրը նախատեսում էր, մասնավորապես, Իրաքի կողմից ռուսական ՄԻԳ -29 կործանիչների եւ հակաօդային պաշտպանության «Պանցիր» համակարգի ձեռքբերում։





























