Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Մաքսիմ Նեգուլյաեւին Ռուսաստան արտահանձնելու մասին որոշում է կայացրել։ Վերջինս «կեղծ էքստրասենսների», կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքի եւ բրոքերների ընկերությունների բազմամիլիոնանոց մեքենայությունների գործի մասնակիցներից է։
Այդ մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա վ Ուկրաինե» թերթը։
Մ. Նեգուլյաեւը էքստրասենսների մի ամբողջ կայսրություն էր ստեղծել։ Ռուսաստանում նրա մոտ 10 միլիոն դոլարի գույքը կալանքի տակ է, նրա ենթականերին ձերբակալել են։ Նեգուլյաեւն ինքը Ուկրաինա է փախել, որտեղ էլ ձերբակալվել է։ Նրան գտել են Սպիտակ եկեղեցու հիվանդանոցում։
Փախստականի մարմնին կապտուկներ են եղել, բացի այդ, երկրորդ հարկից ցատկելու հետեւանքով կոտրված է եղել կրունկը:
Ըստ հրատարակչության տեղեկության՝ Մ. Նեգուլյաեւի անունը կապում են բազմաթիվ նախագծերի հետ, դրանցից են պարահոգեբանության «Մերլիոն» կենտրոնը եւ «Կյանքի գիծ» ընկերությունը, ինովացիոն տեխնոլոգիաների «Առողջության բանաձեւ» կենտրոնը, որը հազվագյուտի անվան տակ վաճառել է բժշկական սովորական սարքեր, «Ռոյալ Մարքս Բրոքերս» ներդրումային ընկերությունը, որը բոլոր ցանկացողներին առաջարկում էր առասպելական չափի գումար վաստակել Forex շուկայում:
Ռուսաստանում Մ. Նեգուլյաեւը կարող է դատապարտվել 25 տարվա ազատազրկման:





























