«Մեսենջեր» զոնդը Արեւին ամենամոտ գտնվող մոլորակի՝ Մերկուրիի, մակերեւույթին «սմայլիկ» է տեսել: Ժպտացող պատկերը հայտնաբերվել է հարավային կիսագնդում, 37-կիլոմետրանոց կրատերի հատակին:
Կրատերի կենտրոնում գտնվող բլուրը ձգված է, որը ժպիտի բերանի տպավորություն է թողնում, իսկ հարեւանությամբ գտնվող երկու բարձրությունները «աչքերի» դեր են խաղում:
Լուսանկարն արվել է «Մեսենջերից»՝ հոկտեմբերի 4-ին:
Ինչպես գրում է Utro.ru-ն, սա առաջին նման բացահայտումը չէ Մերկուրիի վրա: Ավելի վաղ նույն զոնդը Մերկուրիի մակերեւույթին «Միկկի Մաուս» էր հայտնաբերել: Կողքին գտնվող երեք կրատերներն, իսկապես, հիշեցնում են դիսնեյի հայտնի մուկիկի գլուխն ու ականջները:





























