Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Երեւան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ին, Ղազանչի գյուղի մոտ Երեւանից Ստամբուլ մեկնող «Մերսեդես Բենց» մակնիշի DNT 450 համարանիշի դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:
Վթարի հետեւանքով Շիրակի մարզի տարբեր բժշկական հաստատություններ են տեղափոխվել 23 քաղաքացիներ, որոնց մեջ, նախնական տվյալներով, նաեւ մեկ երեխա կա՝ 10 տարեկան: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Շիրակի թղթակիցը, մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհհանիսյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ վիրավորների վիճակը միջին ծանրության է:
«Այժմ նրանք հետազոման փուլում են գտնվում, մոտ կես ժամից արդեն կարող ենք վիճակների մասին հստակ տեղեկություններ տամադրել»,-ասաց նա, հավելելով, որ նախնական տվյալներով մեկ երեխա հոսպիտալացվել է Գյումրիի «Ավստրիական» հիվանդանոց: Ըստ նախնական տվյալների, ավտոբուսի վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 10-ին, ժամը 14.10-ի սամաններում Երեւանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երեւան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ Ղազանչի գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել: Մեկ մարդ զոհվել է:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:





























