Ռուսաստանում արգելված տեղեկավությամբ կայքերի ռեեստրի բացումից հետո Ռոսկոմնադզորը 85 բողոք է ստացել Ռուսաստանի նախագահի պաշտոնական` «kremlin.ru» կայքի վերաբերյալ:
Կայքի 63 այցելու հայտարարել է, որ այնտեղ մանկական պոռնոգրաֆիա է տեղադրված, երեքն այնտեղ գտել են թմրանյութերի պատրաստման եղանակների մասին տեղեկություններ, իսկ եւս 19 մարդ բողոքել է, որ այդ կայքն այցելելուց հետո իրենց մոտ ինքանասպանության ցանկություն է առաջանում:
Պետդումայում «Իզվեստիայի» զրուցակիցն ասել է, որ «kremlin.ru»-ի վերաբերյալ բոլոր ամբաստանությունները Ռոսկոմնադզորը մերժել է. գերտեսչությունում ինչպես այդ, այնպես էլ հենց ռեեստրի կայքի` «zapret-info.gov.ru»-ի վերաբերյալ մոտ 200 բողոքները «սպամ» են համարվել:
Արգելված տեղեկատվությամբ կայքերի ցուցակի մասին օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա նոյեմբերի 1-ից. նույն օրն էլ գործել է կայքը, որը հնարավորություն է տալիս բողոքներ ներկայացնել նման կայքերի վերաբերյալ:
Կայքերի «սեւ ցուցակն» առաջին հերթին վերաբերում է մանկական պոռնոգրաֆիա, ինքնասպանության մասին հրահանգներ, թմրանյութերի պատրաստման եղանակներ առաջարկող պորտալներին: Նման կայքերը կարող են մինչդատական կարգով արգելափակվել:




























