Երուսաղեմի հայոց պատրիարքության ժողովի 38-րդ նիստում, որը կայացել է նոյեմբերի 8-ին՝ պատրիարքության ընդհանրական տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի գլխավորությամբ, որոշվել է Երուսաղեմի հայոց նոր պատրիարք ընտրելու համար թեմական ժողով հրավիրել 2013 թվականի հոնվարի 23-25-ին: Այս մասին հաղորդում է Երուսաղեմի հայոց պատրիարքության մամուլի քարտուղարությունը:
Երուսաղեմի հայոց պատրիարքության ժողովը հույս է ներշնչել, որ ընտրությունները հաջող կընթանան, որի արդյունքում կընտրվի նոր պատրիարք:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երուսաղեմում, երկարատեւ հիվանդությունից հետո, 93 տարեկան հասակում մահացել է Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:





























