Ամերիկացին որոշել է կրկնել Վիննի Թուխի սխրանքը, ով օդ էր բարձրացել փուչիկների օգնությամբ: Սակայն ամերիկացի Ջոնաթան Թրափը դրա համար կօգտագործի ոչ թե մեկ, այլ՝ 265 փուչիկ: Ապագա թաբլոիդների հերոս Թրափը պատրաստվում է իրար կապել մեծ քանակությամբ փուչիկներ, ամրացնել դրանք եւ այդկերպ անցնել ողջ Ատլանտյան օվկիանոսը: 38-ամյա ամերիկացին մտադիր է իր թռիչքն սկսել ԱՄՆ Մեն քաղաքից 2013 թվականի գարնանը եւ վայէջք կատարել Փարիզում:
Սակայն բոլոր սխրանքները չէ, որ կարելի է իրականացնել արկածային ստեղծագործությունների հեղինակ Ժյուռ Վեռնի գրքերի սցենարով: Նման վտանգավոր թռիչքի համար անհրաժեշտ է բազմաթիվ հատուկ փուչիկներ ունենալ, որոնք կդիմանան արեւի ճառագայթների ազդեցությանը: Թռիչքի համար Թրափին անհրաժեշտ է 300 հազար դոլար, ներկայումս նա հավաքել է այդ գումարի գրեթե կեսը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով The Daily Telegraph-ը:
2010-ին նա թռիչք էր իրականացրել Լա Մանշի վրայով՝ գույզգույն փուչիկների օգնությամբ: Այն ժամանակ նա դարձավ առաջին մարդը, ում հաջողվել է այդկերպ հաղթահարել նեղուցը:





























