Իրաքի իշխանությունների կողմից Ռուսաստանից 4,2 մլրդ դոլարի սպառազինությունների ձեռք բերման պայմանագրից հրաժարումը ԱՄՆ-ի ճնշման արդյունք է: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ռազմական արդյունաբերության համալիրի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Դրանում խառն է ԱՄՆ-ի մատը, որը փորձում է թույլ չտալ ռուս-իրաքյան պայմանավորվածությունների իրագործումը»,-ասել է նա:
Իրաքի վարչապետը հոկտեմբերին Մոսկվա էր մեկնել, որի ընթացքում կողմերի միեջեւ ռազմատեխնիկական ոլորտում փաթեթային համաձայնագիր էր ստորագրվել 4,2 մլրդ դոլար արժողությամբ: Ավելի ուշ տեղեկատվություն էր ի հայտ եկել այն մասին, որ խորհրդարանի պատգամավորները մատադիր են ստուգումներ նախաձեռնել խոշոր ռազմական պայմանագրերի, այդ թվում` Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ:
Նոյեմբերի 10-ին լրատվամիջոցները, վկայակոչելով Իրաքի կառավարության ներկայացուցիչ Ալի Մուսավիին, հաղորդել էին, որ կոռուպցիոն ռիսկերի պատճառով չեղյալ է համարվում Ռուսաստանի հետ պայմանագիրը:





























