Ջորջիայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ վատ սովորույթներից ազատվելու համար ծխողներին կարող է օգնել լիմոնադով ողողումը, հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ գիտնականների` լիմոնադում պարունակվող շաքարը խթանում է մարդու զգոնություն ու ուշադրությունը: Ուստի լիմոնադով ողողումը օգնում է առնվազն որոշ ժամանակ հրաժարվել ծխելուց:
Փորձի արդյունքում գիտնականները պարզել են, որ շաքարի նման ունակությունը օգնում է հրաժարվել ծխախոտից: Եւ եթե ծխողը ցանկանում է թողնել վատ սովորությունը, պետք է մշտապես լիմոնադով ողողումներ կատարի:





























