Evernote ծառայության մշակողները հայտարարել են iPhone-ի, iPad-ի եւ iPod touch-ի համար Evernote 5 նոր հավելվածի թղարկման մասին: նոր հավելվածի նպատակը մի քանի հպումով հիմնական ֆունկցիաների հասանելիության ապահովումն է:

Ընտանեկան էկրանը բաժանել են երկու մասի՝ արագ նշումների կոճակներ ու դիտումների տարբերակներ: Էկրանի վերին հատվածում տեղակայված են արագ նշումների կոճակները, դրանց տակ դիտումների տարբերակների ընտրությունն է:

iPad-ի մեծ էկրանը թույլ է տվել էկրանի վրա նոր տարր ավելացնել՝ «վերջին նշումներ»: Հորիզոնական ներկայացված այդ ցանկը ցույց կտա մի քանի նշումներ, որոնք դուք վերջերս եք դիտել, խմբագրել կամ ստեղծել:

Դիտման նոր ռեժիմը, որը դուք տեսնում եք, ներկայացնում է բոլոր նշումները՝ բացիկների տեսքով: Դրանք արտացոլում են նշումների բովանդակությունը՝ ցուցադրելով բավական շատ տեղեկատվություն, նույնիսկ առանց այն բացելու, հաղորդում է Ferra-ն: