Միջազգային «Al Jazeera» հեռուստաալիքը տեսահոլովակ է պատրաստել սիրիահայերի մասին, նշելով, որ թեեւ երկրում քաղաքացիական պատերազմ է, սակայն հայերի մեծ մասը չեն ցանկանում լքել երկիրն ու իրենց տները:

«Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում համեմատաբար փոքր հայ համայնքը, որը մնացել է կառավարության հոսկողության տակ գտնվող Հալեպ քաղաքում եւ հարակից շրջաններում, հիմնականում մոռացված են:

Երկրում ապրում է շուրջ 80 հազար հայ ու թեեւ Հայաստանն անձնագիր է առաջարկում յուրքանչյուրին, ով կցանկանա մեկնել Սիրիայից, սիրիահայերի մեծ մասը նախընտրել է մնալ սեփական տներում: Ըստ էության, հայ համայնքը հույս ունի, որ կարող է դիմանալ մինչեւ հակամարտության ավարտը»,-հաղորդում է «Al Jazeera»-ն: