Կանադայի Ալբերտա նահանգում հնեաբանները Ֆորմոստ քաղաքից ոչ հեռու դեռեւս 1958 թվականին դինոզավրի նոր տեսակի մնացորդներ են գտել: Մնացորդները նրանք հանձնել են Օտտավայի բնագիտական թանգարան, որտեղ այն թաքցրել են: Ավելի ուշ գիտնականները որոշել են ուսումնասիրել մնացորդները եւ պարզել, որ դրանք պատկանում են դինոզավրի լրիվ նոր, նախկինում անհայտ տեսակի, հաղորդում է «Ռիդուսը»:

Դինոզավրի նոր տեսակը կոչել են Քսերոկերատոպս (Xenoceratops foremostensis), որը համարվում է ամենահին կոտոշավոր մողեսներից մեկը, որոնք այդ տարածքում ապրել են կավիճի դարում:

Քսերոկերատոպսներն ապրել են մոտ 80 մլն տարի առաջ՝ Հյուսիսային Ամերիկայում: Գտածոի տարիքը կազմում է շուրջ 78 մլն տարի:

Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Canadian Journal of Earth Sciences ամսագրում, այդ դինոզավրերի քաշը եղել է 2 տաննայից ավելի, նրանք ունեցել են տարօրինակ տեսք ունեցող երեք խոշոր կոտոշներ, ինչը բնորոշ չէ դինոզավրերին: Նրանց երկարությունը եղել է մոտ 6 մետր: Ըստ գիտնականների այս դինոզավրերը խոտակերներ են եղել: