Ֆաստ ֆուդի աշխարհում ամենամեծ ցանցը` « McDonald`s»-ը հայտարարել է, որ  վերջին 13 ամիսների ընթացքում բացված հաստատություններում վաճառքն այս տարվա հոկտեմբերին նվազել է 1,8%-ով: Ընկերության տվյալներով` սա առաջին անկումն է վերջին ինը տարվա ընթացքում, քանի որ նվազել է ԱՄՆ-ում «McDonald`s» այցելողների թիվը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում գտնվող «McDonald`s»-ի ռեստորաններին, ապա այնտեղ վաճառքը նվազել է 2,2%-ով, գրում է   BFM.Ru-ն:

Անցած ամիս «McDonald`s»-ի գործադիր տնօրեն Դոն Թոմփսոնը հայտարարել էր, որ արագ սննդի ցանցն առաջ է տանելու այսպես կոչված «դոլարային մենյուն», որը կազմվում է  մեկ դոլար աժողությամբ ուտեստներից` ամերիկացիների շրջանում մեծ թվով հաճախորդներ ձեռք բերելու համար:

Նշվում է, որ ցանցի ռեստորանների մաքուր շահույթը երրորդ եռամսյակում նվազել է 3,5%-ով կամ մինչեւ 1,46 մլրդ դոլարով: