Վատիկանի համակարգչային ադմինիստրատորը դատապարտվել է երկամսյա պայմանական ազատազրկման՝ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի գաղտնի փաստաթղթերը գողանալու համար:

Դատարանն ապացուցված է համարել, որ 48-ամյա Կլաուդիո Սչարպելետտին խոչընդոտել է արդարադատությանը՝ Հռոմի Պապին վերաբերող գաղտնի տեղեկատվության գողության հետաքննության ընթացքում, հաղորդում է Vesti.fm-ն:

Ավելի վաղ դատապարտվել էր Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի գործերի կառավարիչ Պաոլո Գաբրիելեն: Հոկտեմբերի սկզբին նրան մեղավոր էին ճանաչել պոնտիֆիկից գաղտնի նյութեր գողանալու մեջ եւ դատապարտել 1,5 տարվա ազատազրկման:

Գողացված փաստաթղթերը փոխանցվել էին լրագրողներին: