Վրաստանի նախկին փոխվարչապետ Ամիրան Կադագիշվիլին եւ միապետականների կուսակցության առաջնորդ Թեմուր Ժորժալիանին, որոնք մեղադրվում էին պետական հեղաշրջման մեջ, վաղաժամկետ ազատ են արձակվել բանտից: Այս մասին հայտարարել է պատիժների իրագործման եւ իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին:

«Նրանց հետ միասին վաղաժամկետ ազատ են արձակվել եւս 57 բանտարկյալներ, այդ թվում` կանայք եւ անչափահասներ»,-ասել է Սոբարին` ավելացնելեով, որ նրանց թվում կա անչափահաս, որին մեկ կգ ընկույզ գողանալու համար  14 տարվա ազատազրկման են դատապարտել: Սոբարին խոստացեոլ է վերանայել բոլոր դատպարտյալների գործերը, տեղկացնում է «Ինտերֆաքսը»:

Վրաստանում զանգվածային պայմանական-վաղաժամեկետ ազատումներն իրականցվում են նոր կառավարության նախաձեռնած բարեփոխումների շրջանակներում: