Պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող եւ գրավի դիմաց ազատ արձակված Գրիգոր Կալանդաձեն մնում է Վրաստամի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նոյեմբերի 10-ին ընդունել  է Կալանդաձեին եւ նրան հրահանգել շարունակել պարտավորությունների կատարումը:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», Սահակաշվիլին հանդիպման ժամանակ նշել է, որ զինված ուժերը ծառայում են ոչ թե որեւէ կուսակցության, կառավարությանը կամ նախագահին, այլ Վրաստանի ժողովրդին: «Խորհուրդ եմ տալիս վերադառնալ գլխավոր շտաբ եւ շարունակել ծառայել հայրենիքին նույնքան հավատարիմ, ինչպես անցած տարիներին»,-ասել է նա: